Անկարան պատրաստւում է Վաշինգտոնը գրոհել 4 ուղղութիւններով
14:23 • 06.03.10
ԱՄՆ կոնգրէսական յանձնաժողովի կողմից Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ բանաձևի ընդունումից յետոյ պաշտօնական Անկարան մշակել է Վաշինգտոնին հակահարւած հասցնելու 4 ուղղութիւններից բաղկացած ծրագիր, որը Թուրքիայի նախարարների խորհրդում քննարկւելու է մարտի 8-ին:
Թուրքական Sabah օրաթերթի փոխանցմամբ` «Քաղաքական», «Տնտեսական», «Ռազմավարական» և «Ռազմական» ուղղութիւններից կազմւած ծրագիրը, նախատեսում է Վաշինգտոնի դէմ տարբեր ճնշումների բանեցում և որոշ բնագաւառներում երկկողմ յարաբերութիւնների վերանայում:
Ծրագրի «Ռազմավարական ուղղութիւն» կէտում ասւում է. «Ռուսաստանի հետ շարունակւելու է մերձեցման գործընթացը` մասնաւորապէս էներգակիրների քաղաքականութեան հարցում: Փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն և փոխարտգործնախարարի օգնական Ունալ Չևիքոզը մեկնել են Մոսկւա, որտեղ Էներգետիկայի և Արտաքին գործերի նախարարութիւնների ներկայացուցիչների հետ հանդիպումներին քննարկել են էներգակիրների հետ կապւած այլընտրանքները: Անկարան, ով Ռուսաստանի հետ էներգակիրների բնագաւառում նոր համագործակցութեան հնարաւորութիւնների համար բացելու է իր դռները, Մոսկւայից պահանջելու է Երևանի վրայ էլ աւելի մեծացնել իր ազդեցութիւնը»:

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment