Ադրբեջանը մէկ օրում ուղերձ է նախապատրաստել, յանձնաժողով կազմել և ընդունել ուղերձը !!!
12:00 • 06.03.10
Ադրբեջանի Միլի մեջլիսը երէկ յատուկ ուղերձ է ընդունել՝ ի նշան ԱՄՆ Կոնգրէսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի կողմից Հայոց Ցեղասպանութեան մասին թիւ 252 բանաձևի ընդունման դէմ բողոքի։Փաստաթուղթը պատրաստւել է Ադրբեջանի խորհրդարանի յատուկ յանձնաժողովի կողմից՝ պատգամաւոր Սամեդ Սեիդովի գլխաւորութեամբ։
ԱՄՆ-ին հասցէագրւած բողոքի յատուկ ուղերձում ասւում է, որ ադրբեջանական կողմն անընդունելի է համարում բանաձևի ընդունումը։ Ադրբեջանցիներն անդրադառնում են հայկական լոբբիի ջանքերին՝ ուղղւած Հայոց Ցեղասպանութեան ճանաչմանը, թուրքական կողմի` պատմաբանների համատեղ յանձնաժողովի ստեղծման առաջարկին և այլն։ Այս մասին հաղորդում է 1news.az-ը։
Ուղերձում ասւում է, որ ադրբեջանական հասարակութիւնում կարծիք է արմատացել, թէ Հայ-ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման հիմնական խոչընդոտը ազդեցիկ պետութիւնների կողմից երկակի ստանդարտների կիրառումն է։
Ադրբեջանցիներն ուղերձով կոչ են անում Միացեալ Նահանգների Կոնգրէսին տապալել Հայոց Ցեղասպանութեան բանաձևի ընդունումը, քանի որ դա կարող է վնաս հասցնել ԱՄՆ-Թուրքիա, ԱՄՆ-Ադրբեջան յարաբերութիւններին։

Tert.am

0 Պատգամ: