Իրանը բոլոր ռուս օդաչուներին երկու ամիս ժամանակ է տւել, որպէսզի նրանք լքեն երկիրը
17:58 / 06.03.2010
Իրանի իշխանութիւններն իրենց երկրում աշխատող բոլոր ռուս օդաչուներին երկու ամիս են տւել, որպէսզի վերջիններս լքեն երկիրը։
Ինչպէս հաղորդում է Reuters-ը, այդ ժամկէտը տրւել է՝ համաձայն Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրամանի։
Նրա խօսքով, որոշումն ընդունւել է այն պատճառով, որ իրանցի պրոֆեսիոնալ օդաչուների կողքին իմաստ չունի պահել օտարերկրացի օդաչուների։
«Էխօ Մոսկւի» ռադիոկայանի հաղորդմամբ, ռուս փորձագէտները հաստատում են, թէ այս կերպ Իրանը պատասխանել է Մոսկւայի՝ այդ երկրի դէմ պատժամիջոցների կիրառման հնարաւորութեան մասին յայտարարութիւններին։
Fars գործակալութեան տւեալներով, ռուս օդաչուների հարցն Իրանում սկսել է քննարկւել անցած Յուլիսին՝ Իրանի Մաշհադ քաղաքում Ил-62 ինքնաթիռի կործանումից յետոյ։ Իրանական կողմի համոզմամբ, ինքնաթիռի կործանման պատճառը օդաչուն է եղել։
Եւս մէկ Ту-154 ինքնաթիռ, որ 2009 թ. Իրանից Հայաստան էր թռչում, այրւել էր եւ ցած ընկել, ինչի արդիւնքում զոհւել էր 168 մարդ,- յայտնում է Reuters-ը։

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment