ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների յայտարարութիւնը
15:21 • 06.03.10
Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Եուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա) և Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) յայտարարութիւն են տարածել, որում ասւում է, որ նրանք Փարիզում հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդեարովի հետ, քննարկել են ԼՂ բանակցային գործընթացին վերաբերող հարցեր և պատրաստւում են մարտի ամսւայ ընթացքում հանդիպում ունենալ նաև ՀՀ արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանի հետ:
Յայտարարութիւնում մասնաւորապէս ասւում է.–
«Հանդիպման ընթացքում գնահատական է տրւել բանակցութիւնների ներկայ փուլին և քննարկւել ինչպէս Հայաստանի, այնպէս էլ Ադրբեջանի ներկայացրած մեկնաբանութիւնները Մադրիդեան նորացւած սկզբունքների վերաբերեալ, որը համախագահները ներկայացրել էին 2009թ. դեկտեմբեր և 2010թ. Յունւար ամիսներին: Նախքան տարածաշրջան այցելելը համանախագահները ծրագրում են նմանատիպ քննարկում անցկացնելու նպատակով Փարիզում այս ամսւայ ընթացքում հանդիպել նաև Հայաստանի արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանի հետ»:
Tert.am

0 Պատգամ: