Քաղաքական խորհրդատւութիւններ Հայ և սլովենացի դիւանագէտների միջև
10:10 • 06.03.10
Մարտի 5-ին Լիւբլեանայում Հայաստանի և Սլովենիայի արտգործնախարարութիւնների միջև անց են կացւել քաղաքական խորհրդատւութիւններ` Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Կարինէ Ղազինեանի և Սլովենիայի արտգործնախարարի տեղակալ, պետքարտուղար Դրագոլեուբա Բենչինայի գլխավորութեամբ:
Քննարկւել են երկկողմ և բազմակողմ համագործակցութեան և միջազգային և տարածաշրջանային զարգացումներին, Արևելեան գործընկերութեան, միջազգային կազմակերպութիւններում երկու երկրների գործակցութեանն առնչւող հարցեր:
Անդրադառնալով քաղաքական, առևտրատնտեսական, գիտամշակութային բնագաւառներում Հայաստանի և Սլովենիայի գործակցութեանը` կողմերը նշել են քաղաքական երկխօսութեան ակտիւացման կարևորութիւնը, տնտեսական կապերի չօգտագործւած ներուժի իրականացումը:
Կողմերը երկուստէք գոհունակութիւն են յայտնել Սլովենիայում ընթացիկ տարում իրականացւող «Հայաստանը մօտ և հեռու» խորագրով մշակութային փառատօնի անցկացման համար:
Հայկական կողմը կարևորել է Արևելեան գործընկերութեան հռչակագրում ամրագրւած «անվտանգ միջավայրում քաղաքացիների ազատ տեղաշարժի և մուտքի արտօնագրի ռեժիմի ազատականացմանը» վերաբերող դրոյթի իրականացումը: Սլովենական կողմը յայտնել է իր աջակցութեան պատրաստակամութիւնը:
Նոյն օրը ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Սլովենիայի Մշակոյթի պետքարտուղար դոկտոր Ստոյան Պելկոյի հետ:Նախատեսւում է նաև Ղազինեանի այցելութիւնը Լիւբլեանայի «Ցանկարև դոմ» մշակութային կենտրոն, որտեղ բացւել է «Հայկական աւանդոյթները աշխարհիկի և հոգևորի միջև» ցուցահանդէսը:

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment