Ֆիլիպ Գորդոն.–
ԼՂ խնդիրը չպԷտք է ազդի հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի վրայ
14:51 / 18.03.2010
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ, Եւրասիայի հարցերով պատասխանատու Ֆիլիպ Գորդոնը մասնակցելով Սաբանջը եւ Բրուքինգս համալսարանների համատեղ կազմակերպած կոնֆերանսին` պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին:
Թուրքական Ilhassondakika-ի փոխանցմամբ` Գորդոնը նշել է, որ նպատակ չունի հայկական նախագիծն ընդունելով, Թուրքիայի վրայ ճնշում գործադրել, կամ այն որեւէ գործիքի օգտագործել: «Հայ-թրքական փակ սահմանները արգելք են տարածաշրջանում բոլոր երկրների շահերից բխող բաց էներգետիկ միջանցքի ստեղծման համար:
ԼՂ խնդիրը, Էներգետիկ խնդիրը եւ Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը Կովկասի երեք կարեւոր խնդիրներն են եւ դրանցից իւրաքանչիւրը ազդում է միւսի վրայ, սկայն նրանք չպէտք է կապել իրար, որովհետեւ ամէն ինչ կը խառնւի: Այդ երեք խնդիրների համաժամանակեայ առաջ մղելու համար անհրաժեշտ է, որ բոլորը իրենց ձեռքից եկածը անեն»,- ասել է նա:
«ԼՂ խնդրի կարգաւորման համար ակտիւ ջանքեր են գործադրւում: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան եւ կայունութեան հաստատումը բխում է նաեւ տարածաշրջանի շահերից: Բայց այս գործընթացը չպէտք է խանգարի միւս խնդիրներում քայլեր անելուն: Այսինքն, չպէտք է ազդի Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի վրայ: Մեր համար անհասկանալի է, որ արձանագրութիւնների վաւերացման համար Թուրքիան միւս խնդրի կարգաւորմանն է նայում: Արձանագրութիւնների վաւերացումը օգուտ կը տայ Թուրքիային եւ Հայաստանին, իսկ միւս խնդիրներում էլ կը հեշտացնի կարգաւորման ջանքերը»-նշել է Ֆիլիպ Գորդոնը:

Լուրեր Հայաստանից

***Անկախ այն բանից, որ Հայ –թրքական արձանագրութիւնների վաւերացումը ինչ օգուտ կը տայ ո՞ր կողմին, կամ գերտէրերին, Հայ ժողովուրդն այսօր վճռակամօրէն Ո՛Չ է քւէարկում այդ արձանագրութիւններին ու սահմանի բացմանը, եւ ներկայ պահում ցանկանում է վերականգնել Անկախ Ղարաբաղի անիրաււած իրաւունքները, եւ վերջ տալ Թուրքիայի ու Ադրբեջանի եւ դրանց կողքին կանգնած միամիտ երկրների ու մարմինների քմահաճոյ արտայայտութիւններին ու առաջարկութիւններին։Ներկայ պահին, կարեւորը՝ Հայոց Ցեղասպանութեան ճանաչումն ու Արցախի Հարցի հիմնական ու վերջնական կարգաւորումն է։ Այսինքն՝ Արցախը կը մնայ ներկայ դրութեանմբ, որպէս Անկախ Հանրապետութիւն Վ.

0 Պատգամ: