Շառլ Ազնաւուր.-
Ցեղասպանութեան ճանաչումը մտահոգում է առաջին հերթին Ադրբեջանին
13:23 / 11.03.2010
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը եռօրյա այցի շրջանակներում հանդիպել է հայկական սփիւռքի ականաւոր գործիչների հետ: Հիւրերի թւում են եղել աշխարհահռչակ շանսոնյէ, Շւէյցարիայում Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Շառլ Ազնաւուրը, Ֆրանսիայի տնտեսական վերելքի նախարար Պատրիկ Դեւեջեանը, գործարար Սերժ Չուլուքը, դիզայներ Ալէն Մանուկեանը, իմպրեսարիո Լեւոն Սայանը, Ֆրանսիայի ռեժիսորների միութեան նախագահ Ալէն Թերզեանը եւ այլք: Ինչպէս Փարիզից յայտնում է NEWS.am-ի յատուկ թղթակիցը, հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում:
Հանդիպումից յետոյ լրագրողների հարցերին պատասխանել է աշխարհրահռչակ շանսոնյէ, Շւէյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնաւուրը՝ անդրադառնալով Հայ-թրքական յարաբերութիւնների խնդրին:
Շանսոնյէն նշել է, որ Հայոց Ցեղասպանութեան հարցի միջազգային ճանաչումը շատ կարեւոր հարց է, եւ այն աւելի ցաւօտ կընդունւի Ադրբեջանի կողմից, քան նոյն Թուրքիայի։ «Ադրբեջանը մտավախութիւն ունի, թէ ճանաչման գործընթացին զուգընթաց Թուրքիան կսկսի գիտակցել, որ չի կարող խուսափել դրա ընդունումից»: Դրանից աւելի շատ Ադրբեջանն է մտահոգւած եւ երկիւղում է, որ ցեղասպանութեան հարցի արծարծումը մեծ արձագանք կստանայ, եւ շատ նախագծեր, որ իրականացւում են Թուրքիայի կողմից, կսկսեն կրճատւել:
«Այս գործըթնացը Ադրբեջանին ձեռնտու չէ, ձեռնտու չէ նաեւ սահմանի բացումը: Դրանից Բաքուն շատ է վախենում»,- ասել է Ազնաւուրը:
Ազնաւուրն անդրադարձել է նաեւ իր գործունէութեանը, եւ նշել, որ այժմ էլ շարունակում է երգել եւ երգեր գրել: Նա յայտնել է, որ առաջիկայում ցանկանում է նոր ալբոմ թողարկել:
«Քանի որ դիւանագիտական աշխատանք եմ իրականացնում, ես որոշ ժամանակ նաեւ փախցնում եմ իմ արտիստի կեանքից, որ հասցնեմ աշխատանքը»,- ասել է Ազնաւուրը՝ վստահեցնելով, որ միշտ էլ շարունակելու է երգելը:
Նա տեղեկացրել է, որ համաձայնել է դառնալ Հայաստանի դեսպանը Շւէյցարիայում, քանի որ, որպէս Հայ ժողովրդի զաւակ, ամէնաճանաչւածներից է, եւ համոզւած է, որ իր հռչակը կօգնի շատ հարցեր բարձրացնել յօգուտ Հայաստանի եւ Հայ ժողովրդի:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment