ՀՅԴ-ն ակտիւ աշխատանք է ծաւալում Շւէդիայում Հայոց Ցեղասպանութեան բանաձեւն ընդունելու ուղղութեամբ
13:23 / 05.03.2010
Մարտի 25-26-ին Երեւանում Հայ Յեղափոխական Դաշնակցութեան նախաձեռնութեամբ կայանալու է սոցիալիստական ուժերի միջազգային համաժողով, որին ի թիւս այլոց՝ մասնակցելու է նաեւ շւէդական սոցիալ-դեմոկրատական կուսակցութեան պատւիրակութիւնը: Կուսակցութիւնը հանդիսանում է Շւէդիայի խորհրդարանում Հայոց Ցեղասպանութիւնը դատապարտող բանաձեւի նախաձեռնողը:
Ինչպէս մամուլի ասուլիսում յայտարարել է արտաքին յարաբերութիւնների խորհրդարանական յանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը, դաշնակցութիւնն ակտիւ հանդիպումներ եւ բանակցութիւններ է վարում շւէդական սոցիալ-դեմոկրատների հետ բանաձեւի ընդունման ուղղութեամբ: «Մենք շւէդ գործընկերներին անհրաժեշտ տեղեկութիւններ ենք տրամադրում: Բայց վստահ եմ, որ Շւէդիայում, ինչպէս ԱՄՆ-ում, ծանր պայքար է սպասւում, քանի որ Անկարան արդէն այսօր լոբբիստական գործունէութիւն է իրականացնում»,- նշել է պատգամաւորը:
Յիշեցնենք, որ նախօրէին ԱՄՆ Կոնգրէսի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովը 23 կողմ, 22 դէմ ձայներով ընդունել է Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւը:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: