Սերժ Սարգսեանը պաշտօնական այցով մեկնում է Ֆրանսիա
Մարտի 9-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը եռօրեայ պաշտօնական այցով կը մեկնի Ֆրանսիա։ Այցի շրջանակներում նախատեսւած են Սերժ Սարգսեանի հանդիպումները Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի, Սենատի նախագահի, բարձրաստիճան այլ պաշտօնեաների հետ:
Ըստ ոչ պաշտօնական տեղեկատւութեան, հանդիպումների ընթացքում քննարկւելու են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ յարաբերութիւններին առնչւող հարցեր, Ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորումը, Հայ-թրքական գործընթացն ու տարածաշրջանային այլ հարցեր: Յիշեցնենք, որ նախորդ շաբաթ Ֆրանսիայում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդեարովը հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Նշւում էր, որ համանախագահները Մամեդեարովին պէտք է ներկայացնեն մադրիդեան սկզբունքների նորացւած տարբերակի վերաբերեալ հայկական կողմի պատասխանը։ Նշենք նաև, որ այս ամիս նախատեսւում է նաև Հայաստանի արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանի այցը Փարիզ, որի շրջանակում նա ևս կը հանդիպի ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահների հետ։
0 Պատգամ:
Post a Comment