Guardian.-
Երեք քայլ, որ Թուրքիան արեց Ցեղասպանութեան բանաձևի ընդունումը մօտեցնելու համար.
«Եթէ Թուրքիան ցանկանում է միջնորդի և հաշտարարի դեր խաղալ, ապա պէտք է
շարունակի հասունանալ քաղաքականապէս և դիւանագիտօրէն»:
«Երբ հազարաւոր թուրքեր, իմանալով, բանաձևի ընդունման մասին, փողոց դուրս եկան բողոքելու, և պարզելու, թէ ով էր այդ «վիրաւորանքի» հեղինակը, նրանք մի պահ պէտք է կանգնէին հայելու առջև»:
14:12 • 09.03.10
Բրիտանական հեղինակաւոր The Guardian պարբերականն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրէսի յանձնաժողովում Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ բանաձևի ընդունմանը և ուշադրութիւն հրաւիրել երեք կարևոր հանգամանքի վրայ` ցոյց տալով, թէ ինչպէս է Թուրքիան ինքը նպաստել բանաձևի ընդունմանը:
«Առաջին` չնայած անցած տարի Հայաստանի հետ համաձայնագիր ստորագրւեց, Թուրքիան այն դեռ չի վաւերացրել: Երկու երկրների միջև յարաբերութիւնները մնում են սառած մասամբ այն պատճառով, որ Թուրքիան յամառօրէն փորձում է կարգաւորման գործընթացը կապել Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքներից հայկական զօրքը դուրս բերելու հետ... Եթէ համաձայնագիրն այժմ վաւերացւած լինէր, Ցեղասպանութեան հարցն առաջ չէր քաշւի և այսօր չէր լինի Վաշինգտոնի օրակարգում»,- գրում է թերթը` աւելացնելով, որ երբ հազարաւոր թուրքեր, իմանալով, բանաձևի ընդունման մասին, փողոց դուրս եկան բողոքելու, և պարզելու, թէ ով էր այդ «վիրաւորանքի» հեղինակը, նրանք մի պահ պէտք է կանգնէին հայելու առջև:
Ըստ թերթի` երկրորդ պատճառն այն է, որ ներկայում Թուրքիայի հեղինակութիւնն գնալով ընկնում է Վաշինգտոնում, որտեղ շատերը մտածում են, որ Թուրքիան չափից աւելի է մերձեցել Իրանին։ Այս կասկածները, թերևս, այդքան մեծ դեր չունենային, եթէ Իսրայէլը՝ Թուրքիայի վաղեմի բարեկամը, լոբբիստական աջակցութիւն տրամադրեր Թուրքիային, ինչպէս նախկինում էր անում:
«Երրորդն ու թերևս ամէնակարևորը` Թուրքիան այս վիճակին է հասել այն պատճառով, որ հրաժարւել է պարզել, թէ 1915թ. ինչ պատահեց Օսմանեան Թուրքիայում բնակւող հայերի հետ: Թուրքերի համար պատմական ճշմարտութիւնը քիչ հասանելի է, այդ պատճառով էլ թուրքերն այդքան կատաղում են, երբ նման մեղադրանքներ են հնչում իրենց նախնիների հասցէին։ Դասագրքերն աղաւաղւած են, իսկ քաղաքական գործիչները ազգայնական կրքեր են բորբոքում քաղաքացիների շրջանում իրենց համար քւէներ ապահովելու նպատակով»,- գրում է թերթը։
Եթէ Թուրքիան ցանկանում է միջնորդի և հաշտարարի դեր խաղալ, մի բան որին այն ձգտում է, ապա պէտք է շարունակի հասունանալ քաղաքականապէս և դիւանագիտօրէն: Վաշինգտոնի քւէարկութիւնը պէտք է թուրքերին մտածելու առիթ տայ: Եթէ Թուրքիան Հայաստանի հետ վերջնական համաձայնութեան գայ, Իրանի, Իսրայէլի և ԱՄՆ-ի հետ յարաբերութիւններն աւելի նրբանկատ ձևով հաւասարակշռի և այլևս չհերքի 1915թ. կատարւածը, ապա այս ամէնը կարող է զգալիօրէն բարելաւել ինչպէս Թուրքիայի համաշխարհային կարևորութիւնն ու հեղինակութիւնը, այնպէս էլ աշխարհի ամենաանկայուն տարածաշրջանը կայունացնելու գործում օգնելու նրա կարողութիւնը:

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment