Գորբաչեւը Ղարաբաղեան հակամարտութեան մասին.
Ես չգիտեմ՝ ինչ կարելի է անել

21:19 / 02.03.2010
«Ղարաբաղի խնդիրը շատ հին է եւ շատ բարդ։ Ադրբեջանն ու Հայաստանն այն ժամանակ մեղադրում էին ինձ այն բանում, որ ես պաշտպանում եմ կողմերից մէկին, բայց դա այդպէս չի եղել»,- «Կոմերսանտ» թերթի հետ օնլայն հարցազրոյցի ժամանակ յայտարարել է ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչեվը։
«Ես չգիտեմ՝ ինչ կարելի է անել։ Յեղաշրջման ժամանակ եւ դրանից յետոյ որոշւեցին ներքին եւ արտաքին սահմանները, կիսւեցին հողերը։ Ընդ որում, կիսւեցին այնպէս, որ հարեւանները կախման մէջ լինեն միմեանցից, որպէսզի առճակատումը միշտ առկայ լինի, իսկ Մոսկւան հանդէս գայ իբրեւ դատաւոր։ Խնդիրներ ծագել են բոլոր ժամանականերում ՝ պատերազմից առաջ, պատերազմից յետոյ»,- յայտարարել է Գորբաչեվը։
Ինչպէս նշել է Գորբաչեվը, նա միշտ ասել է, որ ազգային հողի վրայ ծագած նմանատիպ հակամարտութիւնները չեն կարող լուծում ունենալ, «եթէ ինչ-որ մէկը յաղթող լինի, իսկ միւսը՝ պարտւող»։ Նրա կարծիքով, որպէսզի խնդիրը լուծւի, երկու կողմերն էլ պէտք է կոնսենսուս գտնեն. «Հնարաւոր է, երբ միացեալ Եւրոպա լինի, հանգոյցն աւելի հեշտ կը լինի բացել»։


Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: