Սահակաշվիլու գաղտնի այցը Թուրքիա տեւել է 2 ժամ


14:52 / 02.03.2010
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մի քանի ժամանոց գաղտնի այց է կատարել Թուրքիա՝ Բաթումում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսfանի հետ հանդիպումից յետոյ։
Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահին Ստամբուլի օդանաւակայանի պետական հիւրերի սրահում դիմաւորել է Ստամբուլի փոխնահանգապետ Ահմեդ Այդընը, որից յետոյ Սահակաշվիլին Ստամբուլում Վրաստանի հիւպատոսութիւնում հանդիպել է մի խումբ գործարարների հետ։ Գործարարների հետ մօտ երկու ժամ տեւած հանդիպումից յետոյ Սահակաշվիլին հեռացել է Թուրքիայից։
Յայտնի է դարձել, որ հանդիպմանը մասնակցել է նաեւ Վրաստանի էներգետիկայի ոլորտում ներդրումներ կատարած «Անադոլու գրուպ»-ը։
Սահակաշվիլու այցի հետ կապւած՝ վրացական հիւպատոսութեան աշխատակիցները լրատւամիջոցների ներկայացուցիչներին հեռացրել են հիւպատոսութեան շէնքի առջեւից եւ պահանջել չնկարահանել։


Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: