Նիկոլա Սարկոզի.–
Ֆրանսիան եղել եւ մնում է Հայաստանի բարեկամը
20:16 / 10.03.2010
Ֆրանսիան եղել եւ մնում է Հայաստանի բարեկամը` մշտապէս կանգնած լինելով նրա կողքին: Այդ մասին յայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ Ելիսեան պալատում մարտի 10-ին ունեցած հանդիպմանը:
Ինչպէս յայտնում է NEWS.am-ի թղթակիցը Փարիզից, Հայաստանի նախագահը բարձր է գնահատել երկու բարեկամ երկրների միջեւ առկայ քաղաքական երկխօսութեան ներկայ մակարդակը: ՀՀ նախագահը ասել է, որ Հայաստանում եւ աշխարհասփիւռ հայութեան կողմից Ֆրանսիան ընկալւում է որպէս մերձաւոր բարեկամ երկիր, իսկ միջազգային հարթակում` վստահելի գործընկեր ու դաշնակից, ինչը Հայ-ֆրանսիական յարաբերութիւններին հաղորդում է առանձնայատուկ բնոյթ:Հայաստանի նախագահը շնորհակալութիւն է յայտնել Ֆրանսիայի ժողովրդին եւ նախագահ Սարկոզիին` Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցում հետեւողական եւ սկզբունքային մօտեցման համար:
Նախագահ Սարկոզին ընդգծել է, որ Ֆրանսիայում կայ անկեղծ համակրանք Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ, իսկ ֆրանսահայ համայնքը բարեկամութեան անխախտ կամուրջ է երկու ժողովուրդների ու երկրների միջեւ: Նիկոլա Սարկոզին վերահաստատել է Հայաստանի Հանրապետութեան հետ յարաբերութիւնները բոլոր ուղղութիւններով զարգացնելու իր երկրի մտադրութիւնը եւ ընդգծել, որ Ֆրանսիան եղել եւ մնում է Հայաստանի բարեկամը` մշտապէս կանգնած լինելով նրա կողքին:
Ֆրանսիայի նախագահը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետութեան նախագահի` տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան ապահովմանն ուղղւած ջանքերը:
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment