Դաշնակցական պատգամաւորն առաջարկում
է խստացնել
օտարներին հող վաճառելու պայմանները
09.03.2010
Կարինէ ՍիմոնեանՀայ Յեղափոխական Դաշնակցութեան խորհրդարանական խմբակցութեան անդամ Ռուզան Առաքելեանը առաջարկում է խստացնել օտարներին հող վաճառելու պայմանները: Նրա կարծիքով` Հայաստանում օրէնքի պահանջներն ազգային անվտանգութեան իմաստով չափազանց թոյլ են:
«Ինչպէ՞ս կարելի է այսքան ազատ մտածել, այսինքն` այն աստիճան, որ կարելի է ամբողջ քո երկրի անվտանգութիւնը բաց թողնել օտարների առջեւ եւ ձեռնմխելի թողնել», - «Ազատութիւն» ռադիոկայանի հետ զրոյցում ասաց Ռուզան Առաքելեանը` պարզաբանելով. - «Խօսքս միայն թուրքերի մասին չէ. հող կարող է գալ գնել օտար որեւէ մէկը` գերմանացին, յոյնը, ֆրանսիացին, ադրբեջանցին,եւ.... այսինքն` որեւէ օտարի մասին է խօսքը»:
Պատգամաւորը հանդէս է եկել Հողային օրէնսգրքում փոփոխութիւնների մասին օրինագծով: Նա առաջարկում է սահմանամերձ շրջանում 25 կիլոմետր խորութեամբ արգելել հողի վաճառքը օտարերկրեայ քաղաքացիներին կամ կազմակերպութիւններին եւ այդ հողերի նկատմամբ վերահսկողութեան իրաւունքը տալ պաշտպանութեան նախարարութեանը:
«Սա ոչ միայն ազգային անվտանգութեան խնդիր է, բայց` նաեւ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման իմաստով: Սոցիալ-տնտեսական զարգացումն էլ, ի վերջոյ, իր խորքում, առանցքում ազգային անվտանգութիւն է պարունակում», - ընդգծեց Առաքելեանը:
Հայաստանի Սահմանադրութեամբ արգելւում է հողատարածք վաճառել օտարերկրեայ քաղաքացիներին, բայց ոչ` իրաւաբանական անձանց:
Ազգային ժողովի պետաիրաւական հարցերի յանձնաժողովը եւ կառավարութիւնը համաձայնութիւն են արտայայտել օրինագծի վերաբերեալ` որոշ վերապահումներով: «Վերապահումը 25 կիլոմետրի նկատմամբ էր` ինչո՞ւ 25 կիլոմետր: Առաջարկում են ընդհանրապէս որեւէ թիւ չդրւի», - փոխանցեց Ռուզան Առաքելեանը:
Պատգամաւորն ընդունել է վերապահումներն ու փոփոխութիւն անել իր առաջարկութեան մէջ` Հայաստանի բոլոր ռիսկային գօտիներում սահմանափակել օտարերկրացիների կողմից հողերի առքը. - «Որ Հայաստանի Հանրապետութիւնում ազգային անվտանգութեան իմաստով ռիսկ ներկայացնող հողային տարածքները արգելւի վաճառել օտար անձանց եւ իրաւաբանական անձանց: Արդէն դա կարող է վերաբերել ամբողջ Հայաստանի տարածքին»:
Օտարերկրացիների համար նման սահմանափակումներ կան Իրանում, Յունաստանում եւ Գերմանիայում:
Ռուզան Առաքելեանն ակնկալում է, որ Ազգային ժողովը առաջիկայ քառօրեայում օրինագիծն արդէն կը քննարկի:

«Ազատութիւն»
0 Պատգամ:
Post a Comment