Փորձագէտ–.
ԼՂ հակամարտութիւնը լուծելու համար պէտք է այն յենւի 4 ոտքի վրայ, այնինչ հիմա յենւում է 2-ի վրայ
19:18 / 09.03.2010
«Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացը պէտք է յենւած լինի 4 ոտքերի վրայ: Աթոռը պէտք է ունենայ 4 ոտք, այնինչ հիմա այն երկու ոտք ունի` բանակցային գործընթաց եւ պահպանւող հրադադար»,- մարտի 9-ին «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած քննարկման ժամանակ նման տեսակէտ է յայտնել բրիտանացի փորձագէտ, «Սեւ այգի» գրքի հեղինակ Թոմաս դէ Վաալը, յաւելելով, որ հրադարարի «ոտքը» երերուն է:
Նրա ներկայացմամբ, երրորդ ոտքը դա յետհակամարտային պլանաւորումն է` ականազերծում, վերակառուցում, տնտեսական ծրագրեր, խաղաղապահութիւն, որն իրականացւել է, օրինակ՝ Բալկաններում: Իսկ 4-րդ ոտքը, ըստ Վաալի, դա ժողովուրդների միջեւ շփումներն են, որ նախկինում Բաքւում չէր ընկալւում, մերժւում էր, բայց այժմ այնտեղ սկսել են խօսել այդ մասին:
Հարցին, թէ արդեօ՞ք Բաքւում նա ունեցել է այդօրինակ քննարկումներ եւ մտքեր արտայայտելու հնարաւորութիւն, Վաալը պատասխանել է, որ ունեցել է՝ ասելով, որ Երեւանում քննարկման մթնոլորտը ջերմ է լինում, իսկ Բաքւում` թէժ, քանի որ Բաքւում «խոցւած են»: Նա նաեւ յաւելել է, որ հակամարտութիւնը կարգաւորելու համար կողմերը պէտք է հասկանան միմեանց ցաւը:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: