Մարսէլում ԼՂՀ ներկայացուցիչը մասնակցել է ցեղասպանութիւնների ժխտման քաղաքականութեան դէմ միջոցառմանը
19:13 / 09.03.2010
Ինչպէս NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայութիւնից, օրերս ֆրանսիական Մարսէլ քաղաքում տեղի է ունեցել Amnesie Internationale կազմակերպութեան հինգերորդ միջոցառումը, որի նպատակն է հակազդել 20-րդ դարի ցեղասպանութիւնների ժխտման քաղաքականութեանը: Մտաւորականութեան և արւեստի մի շարք ներկայացուցիչների հետ մէկտեղ միջոցառմանը մասնակցել է Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Յովհաննէս Գէորգեանը:
Ելոյթ ունենալով կայացած կլօր սեղանի ընթացքում, Յովհաննէս Գէորգեանը կանգ է առել 1988թ. ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայերի զանգւածային ջարդերի վրայ և նշել է, որ խորհրդային իշխանութիւնների և միջազգային հանրութեան կողմից պատշաճ գնահատական չստանալով` նմանատիպ վայրագութիւններ կազմակերպւեցին Ադրբեջանի հայաբնակ քաղաքներում, իսկ այնուհետև վերածւեցին Լեռնային Ղարաբաղի դէմ լայնամասշտաբ պատերազմի:
Միաժամանակ նա նշել է, որ ցեղասպանութիւնների և զանգւածային ջարդերի` քաղաքական մակարդակով դատապարտումը կանխելու է նոր ողբերգութիւնները:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ:
Post a Comment