Ամերիկացի կոնգրէսականը կոչ է արել Ադրբեջանին հրաժարւել ագրեսիւ քաղաքականութիւնից

ԱՄՆ Կոնգրէսի անդամ Ֆրենկ Փալոունը Սումգայիթի ջարդերի 22-րդ տարելիցի կապակցութեամբ հանդէս է եկել յայտարարութեամբ:
Նա յայտարարել է, որ Ադրբեջանի կառավարութիւնն այդ իրադարձութիւնների պատշաճ հետաքննութիւն այդպէս էլ չիրականացրեց, իսկ կոտորածի կազմակերպիչների և անմիջական մասնակիցների մեծամասնութիւնն ազատ արձակւեց, նրանց մի մասը Ադրբեջանի խորհրդարանի պատգամաւորներ դարձան:
«Սումգայիթեան ջարդերը հայերի դէմ Ադրբեջանի ագրէսիայի միայն մի մասն են: Սումգայիթի ջարդերը սկիզբ դրեցին Ադրբեջանում էթնիկ զտումների, որոնց գագաթնակէտը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դէմ սանձազերծած պատերազմը դարձաւ»,- նշել է ամերիկացի կոնգրէսականը:
Կոնգրէսականը կոչ է արել Թուրքիային և Ադրբեջանին դադարեցնել Հայաստանի շրջափակումը, հրաժարւել հայերի հանդէպ ագրէսիւ քաղաքականութիւնից և աշխատանք ծաւալել յարատև խաղաղութիւն հաստատելու համար:
«Ժամանակն է, որ ԱՄՆ-ն օգտագործի իր աշխարհաքաղաքական ազդեցութիւնը: Ամերիկան պէտք է յայտարարի, որ էթնիկ ցեղասպանութեան շարունակութիւն, ինքնիշխան պետութեան շրջափակում և հայ ժողովրդի հանդէպ ճնշումներ չի հանդուրժելու»,- նշել է կոնգրէսականը:


7օր

0 Պատգամ: