«Եւրատեսիլին» Բելառուսը կը ներկայացնի
Եղիազար Ֆարաշեանի խումբը


17:58 • 02.03.10
Բելառուսն այս տարի «Եւրատեսիլին» կը ներկայացնի «3+2» խումբը Far Away երգով:
Խմբի անդամներից մէկը հայ է` Եղիազար Ֆարաշեան: Երգն ընտրւել է պրոֆեսիոնալ ժիւրիի կողմից: Նախորդ տարի Բելառուսի ներկայացուցիչը Պետեր Եֆիմովն էր, որն այս անգամ նոյնիսկ եզրափակիչ փուլ չի հասել:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այնտեղ կիսաեզրափակիչ փուլ են անցել 35 մասնակիցներ: Մրցոյթը տեղի կունենայ մարտի 7-ին:
Նշենք, որ յայտնի երգիչ Դիմա Բիլանը հրաժարւել է մասնակցել նախընտրական փուլին: Յունւարին նա յայտարարել էր, որ նորից է ցանկանում մասնակցել «Եւրատեսիլին», և յայտ էր ներկայացրել ռուսական PTP հեռուստաալիքին, բայց մի քանի շաբաթ անց երգիչը յետ է վերցրել այն՝ չպատճառաբանելով իր որոշումը։


Tert.am

0 Պատգամ: