Աշխարհում երկու միլիարդատէր Հայ կայ. Forbes–ը հրապարակել է ամէնահարուստների ցանկը
10:49 • 11.03.10
Հեղինակաւոր Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ամենամեայ վարկանշային աղիւսակը։
Առաջին անգամ աղիւսակը գլխաւորում է 70-ամեայ մեքսիկացի մագնատ Կառլոս Սլիմ Էլուն՝ 53.5 միլիարդ դոլար ընդհանուր ունեցւածքով։ Երկրորդ տեղում բազմամեայ առաջատար, Microsoft ընկերութեան հիմնադիր, 54-ամեայ Բիլ Գէյթսն է, որն ընդամէնը կէս միլիարդ դոլարով է զիջում առաջատարին՝ 53 միլիարդ դոլար։ Եռեակը եզրափակում է 79-ամեայ յայտնի ներդրող Ուորեն Բաֆեթը՝ 47 միլիարդ դոլարով։ 4-րդ և 5-րդ տեղերում են հնդիկներ 52-ամեայ Մուկեշ Ամբանին՝ 29 միլիարդ, և Լաքշմի Միտալը՝ 28.7 միլիարդ դոլար ունեցւածքով։
Այս տարի աղիւսակում տեղ գտած միլիարդատէրերի ունեցւածքը միջինը կազմում է 3.5 միլիարդ դոլար, ինչը 0.5 միլիարդ դոլարով աւելի է նախորդ տարւայ ցուցանիշից։ Forbes–ի գնահատմամբ՝ այսօր աշխարհում կայ 1011 միլիարդատէր՝ աւելի քիչ, քան ռեկորդային 2008թ.՝ 1125 միլիարդատէր։ Ինչպէս միշտ, այս տարի էլ ցանկում գերիշխում են ամերիկացի միլիարդատէրերը՝ ընդհանուրի 40%–ը։
Հայազգի միլիարդատէր Քըրք Քրքորեանը զգալիօրէն թուլացրել է իր դիրքերն այս աղիւսակում՝ անցեալ տարւայ համեմատ նահանջելով 209 տեղով և հաստատւելով 307-րդ տեղում։ Քրքորեանն այժմ ստիպւած է բաւարարւել 3.1 միլիարդ դոլարով, մինչդեռ անցեալ տարի նրա կարողութիւնը գնահատւում էր 5 միլիարդ։ Աւելին, 92-ամեա Քրքորեանի գործերը երկրորդ տարին անընդմէջ «թարս են գնում»։ 2008թ. նա զբաղեցնում էր 31-րդ տեղը՝ 16 միլիարդ դոլարով։
Forbes-ի աղիւսակում տեղ գտած հայազգի միւս միլիարդատէրը ռուսաստանաբնակ գործարար Դանիէլ Խաչատուրովն է՝ 1.2 միլիարդ դոլար, որը 0.8 միլիարդ դոլարով աւելի է անցեալ տարւայ ցուցանիշից։

Tert.am

0 Պատգամ:
Post a Comment