Հեռանկարում Երեւանի եւ Բաքւի միջեւ անգամ ժամանակաւոր համաձայնութիւն չի երեւում
13:18 / 10.03.2010
Սրանից մէկ շաբաթ անց տեղի ունեցան առաջին հայեացքից իրար հետ կապ չունեցող երկու իրադարձութիւներ։ Իհարկէ, անկասկած է, որ Թուրքիայի խորհրդարանի կողմից Nabucco նախագծի վաւերացումը եւ ԱՄՆ Կոնգրէսի արտաքին յարաբերութիւնների կոմիտէի կողմից Հայոց Ցեղասպանութեան մասին 252-րդ բանաձեւի ընդունումը պատահականութիւններ են։ Այս մասին իր էջերում գրում է թուրքական «Hurriyet» թերթը։
Թերթը նշում է, որ «այդ երկու իրադարձութիւնները մեծ ռեզոնանս են առաջացրել ամբողջ աշխարհում, քանի որ Հայ-թրքական յարաբերութիւնները եւ վերոնշեալ բանաձեւն ուղիղ կերպով կապւած են Nabucco նախագծի հետ՝ գոնէ կարճաժամկէտ հեռանկարով»։
Այնուհետեւ աղբիւրն ընդգծում է, որ «եթէ Nabucco-ն կեանքի կոչւի աւելի վաղ, քան „Հարաւային հոսքը“ Եւրոպա էներգառեսուրսներ կը մատակարարի Թուրքիայի եւ Բալկանների տարածքով, ապա դա կը նւազեցնի Եւրոպայի կախւածութիւնը Ռուսաստանից»։
Թերթը ուշադրութիւն է դարձնում նրան, որ "մօտ ժամանակներս Nabucco-ն կը վաւերացւի Ռումինիայի խորհրդարանի կողմից, որով էլ վաւերացման ողջ գործընթացը կաւարտւի։ Դրա հետ կապւած՝ նախագծի ամենակարեւոր կէտերից մէկը տարանցիկ համաձայնութիւնն է Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ։ Սակայն ոչ-ոքի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանը կտրականապէս դէմ է Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորմանը, քանի դեռ «ադրբեջանական տարածքները» գտնւում են Հայաստանի վերահսկողութեան տակ։ Հեռանկարում Երեւանի եւ Բաքւի միջեւ անգամ ժամանակաւոր համաձայնութիւն չի երեւում ԼՂՀ տարածքից հայկական զօրքերը դուրս բերելու հարցում, եւ Անկարան հակւած չէ այս պայմաններում վաւերացնել Հայ-թրքական արձանագրութիւնները։ Բաքուն մինչ այժմ խուսափում էր լիարժէք մասնակցութիւն ունենալ Nabucco նախագծին, քանի որ ուզում էր վստահ լինել, թէ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը չի բացի մինչեւ այն ժամանակ, երբ Ղարաբաղեան հակամարտութեան հարցում «համապատասխան» որոշում կայացւի։

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ:
Post a Comment