Թուրքիան հայկական բանաձևի դէմ դուրս է բերում գլխաւոր դիւանագէտին


12:44 • 02.03.10
Առաջիկայ օրերին Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դաւութօղլուն կը մեկնի Միացեալ Նահանգներ, որտեղ ամերիկացի օրէնսդիրներին կը նախազգուշացնի Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ բանաձևի ընդունման դէպքում հնարաւոր հետևանքների մասին: Այս մասին տեղեկացնում է թուրքական Zaman օրաթերթը:
Յիշեցնելով, որ այս պահին Միացեալ Նահանգներում է գտնւում թուրքական երկու պատւիրակութիւն, որոնք ամերիկեան վարչակազմին պէտք է նախազգուշացնեն բանաձևի ընդունման դէպքում Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի արգելակման վտանգի մասին, պարբերականը, գրում է, որ այդ հարցում գլխաւոր նախազգուշացումը կանի Դաւութօղլուն։
Նշենք, որ թրքական լրատւամիջոցների փոխանցմամբ, Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը ներկայ պահին երկօրեայ պաշտօնական այցով գտնւում է Եգիպտոսում:


Tert.am

0 Պատգամ: