Նախկին նացիստական ճամբարի պատերին հակաթրքական լոզունգներ են յայտնւել
19:12 / 06.03.2010
Աւստրիական Լինց քաղաքից ոչ հեռու գտնւող նախկին Մաուտհաուզեն նացիստական ճամբարի պատերին հակասեմական եւ հակաթրքական լոզունգներ են յայտնւել։ Մաուտհաուզենում նոյնը պատահել էր նաեւ անցած տարի։ Այդ անգամ յաջողւել էր մաքրել ճամբարի պատերը, սակայն ոստիկանութիւնը «յանցագործ»ների հետքի վրայ այդպէս էլ չէր կարողացել դուրս գալ։
Վիրաւորական նոր գրութիւնը յայտնւել է նոյն տեղում։ Ընդ որում, տառերի չափերը եւ ներկի բաղադրութիւնը, աղբիւրի համաձայն, եւս համընկնում են, ինչը վկայում է, որ խօսքը նոյն «չարագործներ»ի մասին է։

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: