Երևանցի կանայք կը պարգևատրւեն մարտի 8–ին
15:09 • 06.03.10
Երևանի վարչական շրջանների սոցիալական ծառայութիւնների տարածքային կենտրոններում գրանցւած բազմազաւակ, միայնակ, հաշմանդամներ ունեցող կամ հաշմանդամ աւելի քան 1000 մայրերին, ինչպէս նաև մանկավարժ վետերաններին Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարեանը մարտի 8-ին նւէրներ կը յանձնի: Իսկ երևանաբնակ ազգային հերոսների մայրերը, զոհւած ազատամարտիկների կանայք, Արցախեան և Հայրենական մեծ պատերազմների կին մասնակիցներն ու բազմազավակ հերոսուհի մայրերը կը պարգևատրւեն Երևանի քաղաքապետի պատւոյ գրերով:
Ինչպէս տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը, այդ կապակցութեամբ մարտի 8-ին` ժամը 19:00-ին, Գաբրիէլ Սունդուկեանի անւան ակադեմիական թատրոնում տօնական միջոցառում կը կազմակերպւի:
Միջոցառման մասնակիցներին սպասւում է ևս մէկ անակնկալ. նրանք կը դիտեն «Կովկասի կաւճէ շրջանը» ներկայացումը, որը նոյնպես նւիրւած է մայրական անսպառ եռանդն ու հոգատարութիւնն իրենց մէջ ամփոփած կանանց:

Tert.am

0 Պատգամ: