Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների միջև հեռախօսազրոյց է տեղի ունեցել
Մարտի 5-ի երեկոյեան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գիւլին։ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայութիւնից տեղեկացնում են, որ հեռախօսազրոյցի ընթացքում Ի. Ալիևն ԱՄՆ Կոնգրէսի Ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի ընդունած բանաձևի կապակցութեամբ իր բողոքն է յայտնել և դատապարտել այն։ Ադրբեջանի նախագահն այդ որոշումը բնութագրել է անարդարացի, պատմական ճշմարտութիւնը կոպտօրէն խեղաթիւրող և տարածաշրջանում լարւածութեան խորացմանը նպաստող։ Նրա խօսքերով՝ Ադրբեջանը գտնւում է Թուրքիայի կողքին և շարունակում է ամբողջութեամբ աջակցել նրան։
Իր հերթին Թուրքիայի նախագահը բարձր է գնահատել ադրբեջանցի գործընկերոջ դիրքորոշումը և իր երախտագիտութիւնը յայտնել։
Հեռախօսազրոյցի ժամանակ խօսւել է նաև երկկողմ յարաբերութիւնների և տարածաշրջանային իրավիճակի մասին։

7օր
0 Պատգամ:
Post a Comment