Monday, March 8, 2010

Շնորհաւոր մարտի 8–ը

Շնորհաւոր մարտի 8–ը

Մեծ տարածում է գտել վարկածը, որի համաձայն Կանանց միջազգային տօնի՝ մարտի 8-ի նշումը սկսւել է ցոյցից, որը 1857թ. անցկացրեցին Նիւ-Եորքի տեքստիլ արդիւնաբերութեան գործարաններում աշխատող կանայք։ Նրանք բողոքում էին աշխատանքաին վատ պայմաններից և ցածր աշխատավարձից։
1908թ. մարտի 8-ին Նիւ-Եորքի կանանց սոցիալ-դեմոկրատական կազմակերպութիւնը հանրահաւաք անցկացրեց կանանց իրաւահաւասարութեան պաստառներով և կարգախօսներով։ Այդ օրը մօտ 15000 կին երթով անցան գրեթէ ողջ քաղաքով՝ պահանջելով աշխատանքային օրւայ կրճատում, տղամարդկանց հաւասար աշխատավարձ, ինչպէս նաև ընտրութեան իրաւունքի տրամադրում։
1910թ. Կլարա Ցետկինը Կանանց միջազգայի սոցիալիստական խորհրդաժողովի ժամանակ առաջարկել է կանանց միջազգային օր նշանակել։ Ենթադրւում էր, որ այդ օրը կանայք պէտք է երթեր և հանրահաւաքներ կազմակերպէին, իրենց խնդիրներին հանրութեան ուշադրութիւնը գրաւելու համար։ Մարտի 8-ը առաջարկւել է «դատարկ կաթսաների երթի» կապակցութեամբ։
Սկսած 1975թ.-ից ՄԱԿ-ը մարտի 8-ը նշում է որպէս կանանց միջազգային օր։ 1977 թ. ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեան պետութիւններին առաջարկել է իրենց աւանդոյթներին և սովորոյթներին համապատասխան այդ տարւայ ցանկացած օր նշանակել Կանանց իրաւունքների պայքարի միջազգային օր։ Այդ որոշումն ընդունւել է Կանանց միջազգային տարւայ, ինչպէս նաև Կանանց միջազգային տասնամեակի կապակցութեամբ (1976-1985թթ.)։
Նորանկախ Հայաստանում մի պահ այդ տօնը հանւեց օրացոյցից և սահմանւեց մայրութեան ու գեղեցկութեան օր ապրիլի 7–ին։ Յետոյ մարտի 8–ը կրկին վերականգնւեց որպէս տօնական և ոչ աշխատանքային օր։


7or.am

0 Պատգամ: