«Օսկար» մրցանակաբաշխութեան ժամանակ լաւագոյն ֆիլմ է ճանաչւել
«Փոթորիկի տիրակալը»
11:45 / 08.03.2010
Երէկ ԱՄՆ-ի Լոս-Անջէլես քաղաքում կայացել է «Օսկարի» 82-րդ մրցանակաբաշխութիւնը, որտեղ «Լաւագույն ֆիլմ» անւանակարգում յաղթող է ճանաչւել «Փոթորիկի տիրակալը» ֆիլմը: Այն առաջ է անցել «Աւատար» ֆիլմից: Փոխարէնը Ջեյմզ Քեմերոնի «Աւատար» ֆիլմը 3 մրցանակի է արժանացել տեխնիկական անւանակարգերում:
Բացի այդ երկու ֆիլմերից, «Լաւագոյն ֆիլմ» անւանակարգում առաջադրւել էին նաեւ «Կրթութիւն», «Անտեսանելի կողմը», «Շրջան համար 9», «Անփառունակ սրիկաները», «Ճիգ գործադրիր», «Լուրջ մարդը», «Վերեւ» և «Երանի երկնքում լինէի» ֆիլմերը:
«Տղամարդու լաւագոյն դեր» անւանակարգում Օսկարի է արժանացել Ջէֆֆ Բրիջեսը («Խելառ սիրտը» ֆիլմի համար), իսկ լաւագույն դերասանուհի է ճանաչւել Սանդրա Բալոքը («Անտեսանելի կողմը»):
Տարւայ լաւագոյն ռեժիսոր է ճանաչւել «Փոթորիկի տիրակալը» ֆիլմի ռեժիսոր Քեթրին Բիգելոուն: Լաւագոյն արտասահմանեան ֆիլմ է ճանաչւել արգենտինական «Նրա աչքերի գաղտնիքը» ֆիլմը, որի ռեժիսորն է Խուան Խոզէ Կամպանելան:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment