Ելիսեան պալատում հանդիպել են Սերժ Սարգսեանն ու Նիկոլա Սարկոզին
19:22 • 10.03.10
Այսօր Ելիսեան (Էլիզէ) պալատում կայացել է Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ:
ՀՀ նախագահի պաշտօնը ստանձնելուց ի վեր` սա Սերժ Սարգսեանի և Նիկոլա Սարկոզիի երկրորդ հանդիպումն էր: Նախագահների առաջին հանդիպումը տեղի էր ունեցել 2008թ. նոյեմբերին, ՀՀ նախագահի` Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում:
Ելիսեան պալատում կայացած դիմաւորման պաշտօնական արարողութեանը յաջորդել է նախագահների առանձնազրոյցը: Այնուհետև, ի պատիւ Հայաստանի Հանրապետութեան նախագահի, Նիկոլա Սարկոզիի կողմից տրւել է պաշտօնական ճաշ:
Սարկոզին ընդգծել է, որ Ֆրանսիայում կայ անկեղծ համակրանք Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ, իսկ ֆրանսահայ համայնքը բարեկամութեան անխախտ կամուրջ է երկու ժողովուրդների ու երկրների միջև:
ՀՀ Նախագահը շնորհակալութիւն է յայտնել Ֆրանսիայի ժողովրդին Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցում հետևողական և սկզբունքային մօտեցման համար:
Սերժ Սարգսեանն ու Նիկոլա Սարկոզին քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորմանը, տարածաշրջանային անվտանգութեանը, Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին վերաբերող, ինչպէս նաև` փոխադարձ քաղաքական հետաքրքրութիւն ներկայացնող այլ հարցեր: Ֆրանսիայի նախագահը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետութեան Նախագահի` տարածաշրջանում խաղաղութեան և կայունութեան ապահովմանն ուղղւած ջանքերը:

Tert.am

0 Պատգամ:
Post a Comment