Wednesday, March 10, 2010

Չեխ լրագրողուհի.–

Չեխ լրագրողուհի.–

Ադրբեջանը Խոջալուի դէպքերի մասին ապատեղեկատւութիւն է տարածում.


17:44 • 10.03.10
Չեխ յայտնի լրագրողուհի Դանա Մազալովան, ով բազմիցս իր հրապարակումներում անդրադարձել է Հայ–ադրբեջանական կոնֆլիկտին, այսօր Հայ լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձաւ, այսպէս կոչւած, Խոջալուի դէպքերին։
Ադրբեջանցի օպերատոր Չինգիզ Մուստաֆաևի նկարահանած կադրերը, որոնք նախօրօք Մազալովան տեսել էր, ադրբեջանցիները խեղաթիւրել են, և, ինչպէս չեխ լրագրողուհին է ասում, դրանք Մուստաֆաևի հետ որևէ կապ չունեն։ Մազալովան պատմեց, որ օպերատորը ֆիքսել էր կադրեր, երբ դիակների կողքով համազգեստով տղամարդ էր քայլում։ «Հետաքրքիրն այն է, որ նա չէր վախենում Ադրբեջանի տարածքում գտնւելուց և ադրբեջանական ուղղաթիռից»,– նշեց բանախօսը։
Մազալովան նաև ասաց, որ Մուսաֆաևի ցուցադրած կադրերից երևում է՝ դէպքերը կատարւել են Ադրբեջանի կողմից վերահսկւող տարածքում։
Մազալովան ճշմարտութիւնը ներկայացրած իր գործընկեր Չինգիզ Մուստաֆաևի մահը հանելուկային է համարում՝ «նա Բաքւի փողոցներում զրահաբաճկոնով էր քայլում»։
Յիշեցնենք, որ Դանա Մազալովան «Независимая Газета»–ում 1992թ. ապրիլի 2–ին տպագրել է նիւթ, որում Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովը ասել էր, թէ այդ իրադարձութիւները կազմակերպել էին ադրբեջանցի իր հակառակորդները: Մազալովան այդ նիւթից հատւածներ ընթերցեց լրագրողների համար։
ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատւութեան» կենտրոնի տնօրէն Արա Սաղաթէլեանն էլ նշեց. «Մենք կասկածներ և հիմքներ ունենք ասելու, որ ադրբեջանական կողմի տարածած այդ կադրերը արհեստական են։ Առաջին օրը ադրբեջանցիները դիակներ են բարձում ուղղաթիռ, սակայն յաջորդ օրը այդ դիակները, չգիտես ինչու, նորից պառկած են նոյն տեղում` գետնի վրայ...»,– ասաց նա։
Ըստ Սաղաթէլեանի՝ ռուս լրագողուհիներից մէկը փաստել է, որ 1992թ. հայկական ջոկատները Խոջալուն գրաւելուց յետոյ բնակիչների ելքի համար հումանիտար միջանցք բացել են, ինչն ադրբեջանցիները ժխտում են։


Tert.am

0 Պատգամ: