Բարաք Օբաման Սերժ Սարգսեանին հրաւիրել է Վաշինգթոն
20:32 / 12.03.2010
Այսօր` մարտի 12-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանի հեռախօսազրոյցը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Հեռախօսազրոյցը կայացել է ամերիկեան կողմի նախաձեռնութեամբ:
Ինչպէս NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի ծառայութիւնից, Միացեալ Նահանգների պետքարտուղարը Սերժ Սարգսեանին է փոխանցել նախագահ Բարաք Օբամայի կողմից նախաձեռնւած և սոյն թւականի ապրիլի կէսերին Վաշինգտոնում կայանալիք Գլոբալ միջուկային անվտանգութեան գագաթաժողովին մասնակցութեան հրաւէրը` յոյս յայտնելով, որ կողմերը Վաշինգտոնում կը շարունակեն երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հարցերի քննարկումը:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: