Շարունակւում ենԹուրք սպաների ինքնասպանութիւնները
14:45 • 12.03.10
Վերջին շրջանում Թուրքիայի զինւած ուժերում ծայր առած ինքնասպանութիւնների ալիքը շարունակւում է: Թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ` Անկարայում սեփական տանը հրազէնով ինքնասպանութիւն է գործել աւագ լեյտենանտ Ունալ Սարըօղլուն:Դէպքի մասին այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդւում:Նշենք, որ սա Թուրքիայի զինւած ուժերում այս տարի գրանցւած չորրորդ ինքնասպանութիւնն է:
Tert.am
0 Պատգամ:
Post a Comment