Թոմաս դը Վաալ.–«Ղարաբաղի հակամարտութիւնը ոչ թէ սառել, այլ ննջել է»
17:52 • 09.03.10
Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան մասին խօսելիս` գործ ունենք ոչ թէ սառեցւած, այլ ննջող հակամարտութեան հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց բրիտանացի գրող հրապարակախօս Թոմաս դը Վալը:
«Ինձ դուր չի գալիս «սառած հակամարտութիւն» արտայայտութիւնը: Ղարաբաղի հակամարտութիւնը ննջող հակամարտութիւն է: Սառեցւած հակամարտութիւնը Կիպրոսում է, որտեղ երկու կողմերը չեն կարողանում համաձայնութեան գալ, սակայն չեն վերադառնում պատերազմական գործողութիւններին»,- ասաց դե Վալը:
Ըստ բանախօսի՝ այսօր Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնն այնպիսի փուլում է, որ կարճաժամկէտ հեռանկարում հազիւ թէ պատերազմ լինի, ինչը չի կարելի ասել երկարաժամկէտ հեռանկարի մասին:
Ըստ բանախօսի՝ այսօր Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնն այնպիսի փուլում է, որ կարճաժամկէտ հեռանկարում հազիւ թէ պատերազմ լինի, ինչը չի կարելի ասել երկարաժամկէտ հեռանկարի մասին:
«Երկարաժամկէտ հեռանկարում պատերազմի վտանգ կայ: Դժբախտաբար, մենք այսպիսի իրավիճակում ենք, որը կասէի ոչ թէ սառեցւած հակամարտութիւն է, այլ «ոչ պատերազմ, ոչ խաղաղութիւն» իրավիճակ»,- նշեց բանախօսը:
Tert.am

0 Պատգամ:
Post a Comment