Tuesday, March 9, 2010

Թուրքիան սպասում է

Թուրքիան սպասում է



-Մենք սպասում ենք ամերիկեան կողմի պարտադիր պատասխանին՝ կապւած Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ ԱՄՆ Կոնգրէսի Ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի ընդունած բանաձևի հետ։
Քանի դեռ մենք պատասխան չենք ստացել, մեր դեսպանն այնտեղ չի վերադառնայ,-Սաուդեան Արաբիայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Էրդողանը։
Այս ընթացքում Թուրքիայի ԱԳՆ-ում ԱՄՆ-ին պատասխան ուղարկելու նպատակով ամենաբարձր մակարդակով աշխատանք է տարւում, և դրանց մասնակցում է նաև ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամիկ Թանը, ով Թուրքիա էր ժամանել անցած շաբաթւայ վերջին։
Ինչպէս հաղորդում է «TRT» գործակալութիւնը, որոշումն այն մասին՝ որքան ժամանակ Նամիկ Թանը կը մնայ Անկարայում, կը վերադառնայ՞ նա Վաշինգտոն մինչև ապրիլի 24-ը, կը դադարեցւէ՞ն բարձրաստիճան մակարդակով այցերն ԱՄՆ-ի հետ, թէ ոչ, կընդունւի խորհրդատւութիւնների ժամանակ։

7 օր.

0 Պատգամ: