Հայոց Կաթողիկէ եկեղեցու առաջնորդն այցելել է Իտալիայում Հայաստանի դեսպանութիւն


19:30 / 02.03.2010
Մարտի 1-ին Իտալիայում Հայաստանի դեսպանութիւն է այցելել Հայոց Կաթողիկէ եկեղեցու առաջնորդ Պատրիարք Ներսէս-Պետրոս XIX-ը` եպիսկոպոսների ուղեկցութեամբ:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայութիւնից NEWS.am-ին յայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկւել են դեսպանութեան եւ իտալահայ համայնքի, Հայաստան-Սփիւռք համագործակցութեանը, Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին վերաբերող հարցեր:
Դեսպանը կարեւորել է Իտալիայում փոքրաթիւ համայնքի միասնական գործելակերպն ու հետեւողական համատեղ աշխատանքը, նաեւ դեսպանութեան պատրաստակամութիւնը յայտնել իտալահայութեանը համախմբելու պետական եւ ազգային առաջնային խնդիրների լուծման ուղղութեամբ:
Պատրիարքը դեսպանին աջակցութիւն է յայտնել դեսպանութեան ծրագրերի իրականացման ու Իտալիայում Հայաստանի դիւանագիտական ներկայացուցչութեան առջեւ դրւած խնդիրների իրականացման գործում:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: