Առանց Սահմանի Լրագրողներ
Թուրքիայում մինչև օրս Հայկական հարցի առնչութեամբ կայքէջեր են արգելափակւում

16:23 • 12.03.10
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպութիւնը (RSF) Սայբեր-գրաքննութեան դէմ պայքարի համաշխարհային օրւայ կապակցութեամբ հրապարակել է այն երկրների ցանկը, որտեղ սուր գրաքննութեան են ենթարկւում և իշխանութիւնների կողմից վերահսկւում համացանցային կայքերը:
RSF-ի «Համացանցի թշնամիները» վերտառութեամբ զեկոյցում քաղաքացիների՝ համացանցից օգտւելու հնարաւորութիւնները սահմանափակող «ամենաահաւոր խախտումներ կատարող» երկրների ցանկում տեղ են զբաղեցրել Սաուդեան Արաբիան, Բիրման, Չինաստանը, Հիւսիսային Կորէան, Կուբան, Եգիպտոսը, Ուզբեկստանը, Սիրիան, Թունիսը, Թուրքմենստանը և Վիէտնամը:
Զեկոյցի «համացանցը վերահսկող» երկրների ցանկում են ընդգրկւել Թուրքիան և Ռուսաստանը:
Նշւում է, որ մինչև օրս Թուրքիայում տաբու են համարւում «Աթաթուրքի, բանակի, Հայկական և քրդական հարցերի քննարկումները», ինչի պատճառով հազարաւոր կայքէջեր են արգելափակւում։ Որպէս դրա վառ օրինակ` RSF-ը նշում է YouTube-ի արգելափակումը:
Զեկոյցում նաև ասւում է, որ քանի որ Ռուսաստանում ԶԼՄ-ների մեծ մասը վերահսկւում է Կրեմլի կողմից, համացանցն աւելի ազատ տեղեկատւութեան աղբիւրի է վերածւել: Սակայն այդ անկախութիւնը մի շարք բլոգերների ձերբակալութիւնների և հետապնդումների պատճառով յայտնւել է սպառնալիքի տակ: Ըստ RSF-ի` վարչակարգի քարոզչութիւնն սկսում է աւելի մեծ տեղ զբաղեցնել համացանցում և վտանգ կայ, որ համացանցը կը վերածւի քաղաքական վերահսկողութեան գործիքի:

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment