Սաբինա Ֆրեյզեր.–
Հայ-թրքական յարաբերութիւնների հաստատման հիմնական խոչընդոտը Ադրբեջանն է, ոչ թէ կողմերն իրենք
17:10 / 12.03.2010
Ինչպէս Հայաստանը, այնպէս էլ Թուրքիան իրենց օգուտներն ունեն երկկողմ յարաբերութիւնների կարգաւորումից. Անկարան յոյսով է, որ սա լաւ քայլ է իր՝ «զրօ խնդիր հարեւանների հետ» ծրագրի իրագործման ճանապարհին, իսկ Հայաստանը հարեւանի հետ կունենայ բաց սահմաններ եւ դիւանագիտական յարաբերութիւններ։ Մարտի 12-ին Երեւանում ընթացող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի «Ռոուզ Ռոթ» 73-րդ սեմինարի ժամանակ Նման յայտարարութեամբ է հանդէս եկել Միջազգային ճգնաժամային խմբի եւրոպական ծրագրերի ղեկավար Սաբինա Ֆրէյզերը։
Նա, սակայն, նշել է, որ Հայ-թրքական յարաբերութիւնների հաստատման հիմնական խոչընդոտը Ադրբեջանն է, ոչ թէ կողմերն իրենք։ «Ադրբեջանում կարծում են, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել է Ղարաբաղեան հակամարտութեան պատճառով եւ համոզւած են, որ սահմանը չպէտք է բացւի, քանի դեռ հայկական կողմն իր զօրքերը չի հանել Ղարաբաղից»,- նշել է Ֆրէյզերը։
Թուրքիան, բանակցութիւններ սկսելով Հայաստանի հետ, մտածում էր, որ դրանք կարող է առաջ տանել առանց Բաքւի կարծիքը հաշւի առնելու, սակայն Անկարան չէր կարող սպասել Ադրբեջանի կողմից նմանօրինակ ջղային հակազդեցութեան. «Բաքւին յաջողւեց ազդել թուրք հասարակութեան եւ ընդդիմութեան վրայ, եւ Անկարան ստիպւած եղաւ Հայաստանի հետ յարաբերութիւններում հաշւի նստել Ադրբեջանի կարծիքի հետ։ Դա, մասնաւորապէս, վերաբերում է Ղարաբաղեան հարցին»,- նշել է փորձագէտը։
Ստեղծւած իրավիճակը, նրա խօսքով, դժւարանում է նաեւ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշմամբ. «Թէեւ ես կարծում եմ, որ ՍԴ որոշումը ոչ մի կերպ չի խոչընդոտում արձանագրութիւնների վաւերացմանը»,- նկատել է Ֆրէյզերը։ Փորձագէը նշել է, որ Անկարան պատրաստ է վաւերացնել արձանագրութիւնները, հէնց որ Ղարաբաղեան հարցում ինչ-որ տեղաշարժ գրանցւի։ «Խօսքը հայկական զօրքերի դուրսբերման կամ շրջանակային համաձայնագրի ստորագրման մասին չէ, այլ ընդամէնը փոքր քայլ առաջ անելու մասին։ Անկարայում եղած ժամանակ ես հանդիպել եմ նախագահ Գիւլի հետ, ով ասել է, որ Թուրքիան պատրաստ է վաւերացնել արձանագրութիւնները, եթէ դրանք չտարբերւեն Ցիւրիխում ստորագրւածներից»,- յայտարարել է նա՝ աւելացնելով, որ ինքը դրական է տրամադրւած Հայ-թրքական յարաբերութիւների կարգաւորման հարցում։

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment