Ադրբեջանական կողմի կրակոցների արդիւնքում ԼՂՀ Պաշտպանութեան բանակի սպայ է վիրաւորւել


18:50 / 02.03.2010
Մարտի 1-ի լոյս 2-ի գիշերը եւ այսօրւայ ընթացքում ԼՂՀ զինւած ուժերի եւ Ադրբեջանի շփման գծի մի շարք հատւածներում ադրբեջանական կողմից հրադադարի խախտման դէպքեր են գրանցւել։
ԼՂՀ պաշտպանութեան նախարարութեան մամուլի ծառայութեան հաղորդագրութեան համաձայն, ադրբեջանական կողմը կրակել է Հորադիզի, Կուրոպատկինոյի, Կարմիրաւանի, Լեւոնարխի, Թալիշի, Վերին Չայլուի ուղղութիւններով։ Կրակոցների արդիւնքում վիրաւորւել է ԼՂՀ Պաշտպանութեան բանակի սպայ Արտեոմ Սահակեանը։ Նրա վիճակը գնահատւում է միէին ծանրութեան։
«Պատասխան կրակից չետոչ թշնամին դադրեցրել է իր գործողութիւնները»,- նշւում է ԼՂՀ պաշտպանութեան նախարարութեան հաղորդագրութեան մէջ։


Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: