Թուրքիայի խորհրդարանի պատգամաւորը կոչ է անում ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը
եւ ներողութիւն խնդրել Հայաստանից
15:04 / 08.03.2010
Թուրքիան պէտք է ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը եւ ներողութիւն խնդրի Հայաստանից: Այդ մասին յայտարարել է Թուրքիայի խորհրդարանի քրդական «Խաղաղութիւն եւ ժողովրդավարութիւն» կուսակցութեան Բիթլիսից ընտրւած պատգամաւոր Մեհմեդ Նեզիր Քարաբաշը՝ մեկնաբանելով օրեր առաջ ԱՄՆ Կոնգրէսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովում Ցեղասպանութեան բանաձեւի ընդունման փաստը:
Թուրքական Haber27-ի փոխանցմամբ՝ Քարաբաշը նշել է, որ դարասկզբին հայերի հետ տեղի ունեցածը երբէք Թուրքիայում չի քննարկւել ու չի ընդունւել, եւ ամօթ է, որ ապրիլի 24-ից առաջ ԱՄՆ-ը եւ եւրոպական երկրների խորհրդարաններն են քննարկում դա, եւ ոչ թէ Թուրքիան։
Յիշեցնենք, որ մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրէսի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովը 23-22 ձայների յարաբերակցութեամբ ընդունեց Հայոց Ցեղասպանութիւնը դատապարտող բանաձեւը:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: