Աբու-Դաբիում կը կառուցւի առաջին հայկական եկեղեցին
12:55 / 08.03.2010
Արաբական Միացեալ Էմիրութիւններում կը կառուցւի առաջին հայկական եկեղեցին, յայտնել են՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնում կազմակերպւած մամուլի ասուլիսում։
Աղբիւրի տեղեկութեամբ, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Առաջինը Հնդկաստան կատարած իր այցից յետոյ մեկնել է Արաբական Միացեալ Էմիրութիւններ, որտեղ հանդիպել է տեղի հայոց թեմի ներկայացուցիչների հետ։
Արամ Առաջինը եղել է Դուբայում եւ Աբու-Դաբիում՝ հանդիպելով Հայ համայնքի ներկայացուցիչների եւ հոգեւորականութեան հետ։
Աբու-Դաբիի իշխանութիւնների հետ հանդիպման ժամանակ Արամ Առաջինին յայտնել են, որ եկեղեցու կառուցման համար որոշում է ընդունւել քաղաքում 3000 ք/մ տարածք յատկացնել։

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: