Թուրքիայի իշխանութիւնները ցանկանում են դարձի բերել մարմնավաճառներին
16:42 / 08.03.2010
Թուրքիայի կառավարութիւնը սկսել է իրականացնել մի ծրագիր, որով կօգնի Թուրքիայի հասարակական տներում աշխատող մարմնավաճառներին յետ կանգնել այդ գործից եւ նոր աշխատանքի անցնել:
Թուրքական Aksam-ի փոխանցմամբ` կառավարութեան մարդու իրաւունքների կոմիտէի կողմից կազմաւորւող յատուկ խումբը, որի կազմում կը լինի սոցիոլոգ եւ հոգեբան, դէմ առ դէմ կը հանդիպի մարմնավաճառների հետ:Հարցերը հիմնականում կը վերաբերւեն, թէ արդեօք նրանք ճնշման տակ են զբաղւում այդ գործով, կամ ցանկանում են արդեօք փոխել աշխատանքը եւ ինտեգրւել հասարակութեանը:
Նշենք, որ Թուրքիայում գործում է 56 հասարակաց տուն, որտեղ օրինական գրանցւած են 3 հազար կին: Իսկ ընդհանուր առմամբ Թուրքիայում մարմնավաճառութեամբ զբաղւում են չգրանցւած 100 հազար կանայք:
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment