Թուրքիայի ԱԳՆ-ը ցոյց է տալիս իրական դեմքը.–
«Արձանագրութիւնները ապրիլի 24-ից առաջ չեն ուղարկւի խորհրդարան»
12:42 / 05.03.2010
Թուրքիայի արտգործնախարարութիւնը յոյս ունի, որ ԱՄՆ Կոնգրէսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի ընդունած թիւ 252 հայկական բանաձեւը չի մտնի ԱՄՆ Կոնգրէսի լիագումար նիստի օրակարգ:
Թուրքական Haber7-ի փոխանցմամբ` Թուրքիայի դիւանագիտական աղբիւրները նշել են, թէ շատ կարեւոր է, որ Հայաստանի հետ ստորագրւած արձանագրութիւնները մինչ ապրիլի 24-ը չմտցւեն Թուրքիայի խորհրդարան:
ԱՄՆ-ում հայկական բանաձեւի ընդունման կապակցութեամբ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դաւութօղլուն պատրաստւում է մամուլի ասուլիս տալ, իսկ դրանից առաջ լրագրողներին յայտարարել է, թէ Թուրքիան չի պատրաստւում որոշումներ ընդունել ճնշումների ներքոյ:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: