«The New York Times».–
Թուրքիայում զգալի փոփոխութիւններ են տեղի ունենում
14:23 / 08.03.2010
Պետական յեղաշրջման փորձի մեղադրանքով թուրք սպաների ձերբակալութիւնները կարող են ազդանշան հանդիսանալ, որ երկրում զգալի փոփոխութիւններ են տեղի ունենում, եւ զինւած ուժերի ներկայացուցիչներն այլեւս գերակշռող դեր չեն խաղայ։ Սա կարող է նպաստել թուրքական ժողովրդավարութեան ամրապնդմանը,- գրում է «The New York Times»-ը։
Թերթը գրում է այն մասին, որ «Թուրքիայի նորագոյն պատմութեան մէջ բանակը միշտ էլ գերակշռող տարր է եղել»։
Համաձայն հրապարակման՝ վերոնշեալ ձերբակալութիւնները սկսւել են, երբ «Taraf» թերթը հրապարակել է փաստաթղթեր, որի հեղինակները բանակայիններ են եղել։ Փաստաթղթերում խօսւում է պետական յեղաշրջման մասին։
Ի դէպ, Թոււրքիայի եւ ԱՄՆ յարաբերութիւնները բարդացան այն բանից յետոյ, երբ ԱՄՆ Կոնգրէսի յանձնաժողովը ընդունեց Հայոց Ցեղասպանութեան մասին 252-րդ բանաձեւը։ Մենք կարծում ենք, որ այդ բանաձեւի անհրաժեշտութիւնը չկայ, ինչպէս կարծում ենք, որ Անկարայի կողմից փաստից հրաժարումը ապակառուցողական է։ Վաշիգտոնին յարաբերութիւնների վատացմամբ սպառնալու փոխարէն, Անկարան կարող էր մտածել վերադառնալ Հայաստանի հետ յարաբերութիւնների լաւացման հարցին։
Իսկ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, լաւ կը լինի, զսպի իր աւտոկրատ ցանկութիւնները եւ փորձի այնպէս անել, որ տեղ ունենան նաեւ ազգային փոքրամասնութիւնները, կրօնի եւ խօսքի ազատութիւնները, գրում է հեղինակաւոր թերթը:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ:
Post a Comment